Բաժին. Տնտեսական

2019 թ․ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել է 14․8% աճ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 887 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 14․8%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 8․8%-ով և կազմել 2,344.1 տոննա, մածունի արտադրությունն աճել է 7․1%-ով և կազմել 1,153.7 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 12%-ով և կազմել 802.2 տոննա, կաթնաշոռի արտադրությունն նվազել է 3․2%-ով և կազմել 200.3 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունում գրանցվել է 89․8%-ի կտրուկ նվազում և կազմել 24.9 հազար լիտր։

Share