Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Ցեմենտի հումքը հարկումից ազատելու նախաձեռնու­թյան հետևում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն է

«Ցեմենտի արտադրու­թյան համար հումք հանդի­սացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնու­թյան հետևում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:

Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի ար­տադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:

Կլինկերի ներմուծումը հար­կումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար և նույ­նիսկ ավելի շահավետ վի­ճակում, և իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից», – գրում է Ժամանակ օրա թերթը:

Share