Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 26%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,264.7 հազար լիտր գինի (որից 110.8 հազար լիտրը՝ շամպայն գինիներ), որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 3․4%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 7․1%-ով և կազմել 850.8 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն նվազել է 15․4%-ով  և կազմել 135 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 26%-ով և կազմել 3,764․1 հազար լիտր։

Share