Բաժին. Տնտեսական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 1 տարվա ընթացքում անցկացրել է 490 ստուգում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 տարվա պետական հսկողության ընթացքում անցկացրել է 490 ստուգում և 366 դիտարկում ու մշտադիտարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ստուգումների և դիտարկումների արդյունքում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու, արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրումներ, խախտումները և անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականներ, արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցնելու, ինչպես նաև աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշումներ»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` տրվել է հացաբուլկեղեն տեխափոխող տրանսպորտային միջոցների 139 և մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների 46 սանիտարական անձնագիր: 

Share