Բաժին. Տնտեսական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակվում է ուսումնասիրությունները լոլիկի գնագոյացման առնչությամբ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լոլիկի շուկայում որակի համապատասխան փորձաքննություն է իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով «ներկրված էժան անորակ լոլիկի ներքին իրացման» վերաբերյալ լուրերին:

«Տեղեկացնում ենք, որ այժմ Լարսի անցակետի հետ կապված որևէ խնդիր չկա: Լոլիկի գնագոյացման առնչությամբ շարունակվում են ուսումնասիրությունները: Խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում շահագրգիռ պատկան մարմինների հետ:

Այլ մանրամասներ կհաղորդենք հաջորդիվ»,-գրել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել, որտեղ նշվում է, որ գյուղացիները չեն կարողանում իրենց աճեցրած լոլիկը Մեյմանդարի շուկայում նորմալ գնով վաճառել, քանի որ «Սպայկա» ընկերությունը ողջ շուկան ողողել է իր բերած լոլիկով և 1 կգ-ը 100 դրամով է վաճառում:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝լոլիկի արտահանման հետ կապված խնդիրներ են եղել այդ արտահանման ենթակա լոլիկը հիմա փորձում են իրացնել տեղական մեծածախ շուկայում ինքնարժեքից ցածր գնով՝ տվյալ պահին 120 դրամով, ինչի պատճառով գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Share