Բաժին. Տնտեսական

Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր է համարում արձանագրել, որ պետք չէ ակնկալել, թե մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ես ցանկանում եմ, որ մենք արձանագրենք մի բան, որ պետք չի մեկ տարվա մեջ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումները:  Եվ շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք:  Խոստումների մասին: Արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին՝ խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարվա խնդիրների լուծումը պետք է երեք ամսում կատարվե՞ր»,- նշեց վարչապետը:

Share