Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը

ՀԱՊԿ անդամ պետությունները միջպետական համագործակցության հիման վրա կնպաստեն տեղեկատվական անվտանգության հետագա զարգացմանը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործմանը, համագործակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Համաձայնագրի հիմական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը: Կողմերը Տեղեկատվական ապահովման ոլորտում իրականացնում են համագործակցություն հետևյալ ուղղություններով` համագործակցության իրավական հիմքերի մշակում, միջազգային իրավական բազայի կատարելագործման աջակցում,տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորում, տեղեկատվական անվտանգության  ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործում, համակարգչային միջադեպերի և դրաց հետևանքների վերացում, տեղեկատական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում և կադրերի պատրաստում»,-ներկայացրեց Վանեցյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

Ըստ` ֆինանսների նախարարության եզրակացության` համաձայնագիրը ԱԺ-ի կողմից ենթակա է վավերացման, այն ՀՀ-ի համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա:

Share