Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտահանումը նվազել է 0.9%-ով

2019 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,85 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 2.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 929.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտահանել է 960.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,89 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսների ընթացքում նվազումը կազմել է 0.9%, իսկ ներմուծման ոլորտում՝ 3.4%։

Share