Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 19/07/19

Հուլիսի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,755,934 ԱՄՆ դոլար 475.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,734,386 ԱՄՆ դոլար 477.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 19,483,911 եվրո 533.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 24,905,061 եվրո 536.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,799,053,908 ՌԴ ռուբլի 7.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 610,757,109 ՌԴ ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 74.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.4 մլն ԱՄՆ դոլար:

Share