Բաժին. Տնտեսական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը հայտարարում է ընդունելություն

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության  «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով  տրամադրված լիցենզիաները, հայտարարում է ընդունելություն տարրական հանրակրթական ծրագրով՝ տարրական դպրոցում, հիմնական հանրակրթական ծրագրով՝ միջին դպրոցում և միջնակարգ հանրակրթական ծրագրով՝  ավագ դպրոցում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ դպրոցում կրթությունը իրականացվելու է հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ ռուսերեն և անգլերեն լեզուների խորացված ուսուցմամբ: Դպրոցում ուսումը վճարովի է:

Դպրոցը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում և մաս է կազմում ժամանակակից ուսումնա-սպորտային համալիրի, որի կազմում առկա են փակ սահադաշտ, մարզաառողջարարական կենտրոն և մանկապարտեզ:

Փաստաթղթերը ընդունվում են 2019 թվականի օգոստոսի 1-ից, աշխատանքային օրերին,  ժամը 9:30-ից մինչև 17:30-ն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով դպրոց կամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայք հետևյալ հղումով:          

Share