Բաժին. Տնտեսական

Կարաս Վայնսը՝ Ընկերների միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է Karas Fest-ի անցկացման մասին

Կարաս Վայնս ընկերությունը Ընկերների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարում է Karas Fest երաժշտական փառատոնի անցկացման մասին՝ առաջարկելով տոնը նշել խաղողի այգիներում, համտեսելով «Կարաս» գինի և համեղ ընթրիք, վայելելով շքեղ մայրամուտը՝ The Band / Armenia ու Haik Solar & Arni Rock երաժշտության ներքո:

«Ընկերության օրը հրաշալի հնարավորություն է Հայաստանում կամուրջների ստեղծման և արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար: Ուրախ միջավայրում՝ հաճելի երաժշտության ներքո, նշելով այս տոնը, մենք համախմբում ենք մեր ընկերներին, մարդկանց, ում համար ընկերությունը, նախ և առաջ, կենդանի ու անմիջական շփումն է, հավատարմությունն ու վստահությունը»,-ասել են Կարաս Վայնս ընկերությունում:

Միջոցառումը կազմակերպվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Karas Fest-ը անցկացվելու է հուլիսի 27-ին: Միջոցառման տոմսերը հասանելի են https://www.tomsarkgh.am/hy/event/42531/Friends-day-Karas-Fest.html հղումով և ներառում են Երևանից տեղափոխումը, գինու հյուրասիրություն և նվերներ:

Մանրամասները՝ Կարաս Վայնս-ի ֆեյսբուքյան էջում:

Share