Բաժին. Տնտեսական

Արայիկ Հարությունյանը Հրանտ Բագրատյանին է ներկայացրել Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխելու խոշորածավալ ծրագիրը

«Այսօր ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, իմ լավ ընկեր Հրանտ Բագրատյանի հետ այցելել ենք Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք: Տեղում քննարկել ենք ինչպես վերջերս մեկնարկած Սարսանգի ջրերը ջրանցքով Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխելու խոշորածավալ ծրագիրը, այնպես էլ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նոր գաղափարներ: Հրանտը մեր այն գործիչներից է, որից մշտապես կարելի է նորարարական միտք լսել, որը գործնական դաշտում կարող է հաջողությամբ իրացվել: Կարծում եմ՝ նրա հետ համագործակցության և համատեղ աշխատանքի երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ուրախ եմ նաև, որ մի խումբ ուխտագնաց երիտասարդներ այսօր Մատաղիսի գողտրիկ բնության գրկում՝ ջրամբարի հարևանությամբ, հնարավորություն ունեցան ունկնդրելու մեծ տնտեսագետի խոսքը: Վստահ եմ՝ այդ հանդիպումը ուսանելի շատ բան տվեց նրանց», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Share