Բաժին. Տնտեսական

Ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանում՝ 2019թ. առաջին կիսամյակ. տեսանյութ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,763.7 հազար լիտր կոնյակ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 44%-ով։

Հիշեցնենք, որ 2018թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

Իսկ գինու արտադրության ծավալներն աճել են 1,723.1 հազար լիտրով կամ 42.8%-ով և կազմել 5,744.5 հազար լիտր։ Օղու արտադրության ծավալներն աճել են 30.6%-ով և կազմել 2,029.4 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 15.3%-ով և կազմել 422.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 19.6%-ով 12,144.4 հազար լիտր։

Share