Բաժին. Տնտեսական

Վարչապետն առավոտյան պատկան մարմինների հետ խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի խնդրի մասին

Վարչապետի, Կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների և բնապահպանների մասնակցությամբ Բաղրամյան 26-ում քննարկվել է Ամուլսարի խնդիրը։

Փաշինյանը ներկաներին է  ներկայացրել Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները և անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը: Հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ առավոտյան  խորհրդակցություն է անցկացրել պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ։ Վերոնշյալ մանրամասների մասին մանրամասն տեղեկատվություն կտարածվի ավելի ուշ։

Share