Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Գյուրիի նոր ավտոմաքսատան մասնագետների պատրաստման դասընթացի հայտատուներն անցել են օտար լեզուների իմացության թեստավորում

ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՑ

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների աշխատանքի ընդունվելու համար նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը ստացել է ավելի քան 500 հայտ: Հայտերի ուսումնասիրության նախնական փուլում (փաստաթղթերի ամբողջականության ստուգում) բավարարվել է շուրջ 480 հայտ: Ընտրված հայտատուները 16 խմբերով հրավիրվել են ռուսերեն ու անգլերեն լեզուների իմացության թեստավորման, որին փաստացի ներկայացել և թեստավորում է անցել 413 հայտատու: Արդյունքում բարձր միավորներ ստացած մասնակիցները կընդգրկվեն հետագա դասընթացներին:

Հիշեցնենք, որ անվճար նախապատրաստական դասընթացը կմեկնարկի օգոստոսի 20-ից: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:

Share