Բաժին. Տնտեսական

Գուրգեն Բաղդասարյան. Առաջարկում ենք՝ իրավաբանական անձանց կողմից 3-10 տարեկան ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ զեղչում թույլատրել

Ավտոներկրողները 2020-ից լուրջ խնդրի առաջ են կանգնելու։ ԵԱՏՄ տնտեսական վնասների մեղմման համար ԱԺ ԼՀ խմբակցությունն օրենքի նախագիծ ունի։ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն արդեն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը։

«Առաջարկում ենք՝ իրավաբանական անձանց կողմից 3-10 տարվա գործածությամբ  ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ զեղչում թույլատրել», – պատգամավորը կարծում է՝ այսպիսով հնարավոր կլինի ավտոներկրողների կրելիք վնասները փոքր-ինչ մեղմել, – «մի ամբողջ շուկա է սրանից տուժելու, ոչ միայն ավտոներկրողները»։

Մեր նկատառմանը՝ հաշվարկել են արդյոք հնարավոր ռիսկերն այս նախագծի դեպքում, որովհետ ԼՀ կողմից առաջարկված հարկային օրենսգրքում լրացումներ անելու նախագիծը մերժվեց և լիագումար նիստերի օրակարգ չմտավ հենց ռիսկերի պատճառով, Բաղդասարյանը պատասխանեց՝ կառավարության հետ նախագիծը քննարկելիս կզգա տրամադրվածությունը։

Share