Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 21,870.5 տոննա միս, ինչը 2018թ. համանման ցուցանիշից պակաս է 4.5%-ով։

Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունն աճել է 4.1%-ով և կազմել 6,523.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 1,361.2 տոննա։

Share