Բաժին. Տնտեսական

Կառլեն Խաչատրյան․ Բնապահպանական մեծ ռիսկերի դեպքում տնտեսական օգուտները ի չիք կլինեն

Մեզ հետ զրույցում տնտեսական ցուցանիշները մեկնաբանել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ Վերջինս նկատել է թե դրականը, թե բացասականը։ Բայց Ամուլսարի հանքի շահագործման հարցում ընդունում է վարչապետի որոշումը։ Հիմնավորում՝ ինչու պետք է շահագործվի Ամուլսարը․

«Եթե չշահագործվի, Հայաստանի ներդրումային գրավչությունը շեշտակիորեն  ընկնելու է և Հայաստանը խոշոր ներդրողների աչքում անվստահելի է դառնալու», – ասում է Խաչատրյանն, – «Շահագործման պարագայում բնականաբար կունենանք նոր  աշխատատեղեր, արտահանման ծավալներ, տնտեսական օգուտներ։

Այնուամենայնիվ, տնտեսագետը բազմակողմանի ուսումնասիրության կողմնակից է։ Վստահ է՝ բնապահպանական մեծ ռիսկերի դեպքում տնտեսական օգուտները ի չիք կլինեն։

Share