Բաժին. Տնտեսական

Պանդուխտ Մարտիրոսյան․ քայլ-քայլ մոտենում ենք որակյալ տնտեսական աճի

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք տնտեսական աճի և գնաճի մասին։ Ըստ մասնագետի՝ տնտեսական աճը տնտեսական լավ վիճակի իրական ցուցիչը չէ․ կարևորը տնտեսական աճի որակն է։

«Մի քանի գործոն հաշվի առնելով՝ քայլ-քայլ մոտենում ենք որակյալ տնտեսական աճի», – կարծում է տնտեսագետը։

Մեր նկատառմանը, թե տնտեսական աճին զուգահեռ նաև գնաճ է արձանագրվել, Մարտիրոսյանը շտապեց հանգստացնել․ ամեն ինչ նորմայի սահմաններում է։

«Տնտեսությունում գնաճը զարգացման ցուցիչ է։ Մենք ունենք կառավարելի գնաճ, ազգային արժույթն էլ լավ վիճակում է։ Դա լավ է։ Ամեն դեպքում գնաճի այս տեմպից մեր տնտեսությունը շոկի չի ենթարկվի»։

Share