Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյան. Թուրքիայից ներկրման ծավալը Հայաստան աճել է 10%-ով և աճման միտում ունի. կանգ առնել է պետք. տեսանյութ

Սիրիական թնջուկն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Առաջին հայացքից թվում է՝ ոչ մի։ Իրականությունն այլ է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն առանձնացրել է մի քանի կարևոր դրական ու բացասական ազդեցության հնարավորություններ։ Տնտեսագետի կարծիքով՝ ճիշտ ժամանակն է հրաժարվել թուրքական ապրանքներից և գնել տեղականը։ Բացի այդ մեր երկրի զարգացման հարցում կարող ենք օգտագործել սիրիահայերի ներուժը։ Պարսյանը նկատում է՝ Հայաստանում հաջողված բիզնես ունեցող սիրիահայեր կան, շատերն էլ արհեստի են տիրապետում։ Այնպես որ, Հայաստանը կարող է այս անգամ էլ իր հարկի տակ ընդունել մեր սիրիաբնակ հայրենակիցներին և ավելացնել հաջողության պատմությունները։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ստեղծված իրավիճակից կարող են շահել խելացի տնտեսվարող պետությունները։

Share