Տնտեսական | 11:46 19/11/19

Արտակ Մանուկյան. Պետության համար կարևորագույն խնդիրը պետք է լինի առաջանցիկ աշխատավարձերի ու եկամուտների բարձր տեմպերով աճը. տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ զրուցել ենք 2020-ի բյուջեի նախագծի ու ներդրումային շուկայի մասին։

Մանուկյանը 2020-ին բյուջեն աննախադեպ է համարում։

«Ես առնվազն քսան պատճառ եմ կարող եմ նշել, որով 2020-ի բյուջեն տարբերվում է նախորդներից՝ ըստ իս։ Դրանցից, թերևս, ամենակարևորը ապագային ու մեր ՀՆԱ պոտենցյալի ավելացմանը միտված աննախադեպ բարձր մակարդակն է, մասնավորապես՝ մարդկային կապիտալի, կրթության, առողջապահության, սոցիալակն ոլորտի ուղղություններ», - ասում է Մանուկյանն ու հույս հայտնում՝ 2020-ին ավելի լավ ենք ապրելու. շեշտը դրել են աշխատավարձերի, կենսաթոշակների պարբերական աճի վրա, որպեսզի հնարավոր գնաճի դեպքում անգամ քաղաքացու գնողութնակությունը չնվազի։

Ինչ վերաբերվում է ներդրումներին, պատգամավորը նկատում է՝ կապիտալի արտահոսք չկա, բայց ներդրողը վստահության բարձր մակարդակ է պահանջում։ Այս մասով իշխանություններն անելիք ունեն և անում են։ Մանուկյանը կարծում է՝ 2020-ին այդ աշխատանքների թվային պատկերը կտեսնենք։

Facebook Linkedin Twitter Google+