Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործում է 250 և ավել աշխատակից ունեցող 276 կազմակերպություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. նոյեմբեր ամսի դրությամբ Հայաստանում գործող կազմակերպությունների թիվը 46 099 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 624 763։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 177 647 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 36 531 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 79.2%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 99 770 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 16%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2.7 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 96 135 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 7 558 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 16.4%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 159 001 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 25.4%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 21.0 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 135 467 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 1 734 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 3.8%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 162 163 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 26.0%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 93.5 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 176 154 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 276 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0.6%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 203 829 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 32.6%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 738.5 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 251 636 դրամ։

Պետական, համայնքային աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող պետական, համայնքային կազմակերպությունների թիվը 4 107 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 203 584։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 157 676 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 658 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 16.0%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 4 091 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 2.0%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 6.2 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 114 260 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 2 525 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 61.5%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 63 485 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 31.2%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 25.1 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 107 964 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 831 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 20.2%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 71 594 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի35.2%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 86.2 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 142 447 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 93 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 2.3%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 64 414 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 31.7%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 692.6 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 226 353 դրամ։

Ոչ Պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է.

Հայաստանում գործող ոչ կազմակերպությունների թիվը 41 992 է, իսկ գրանցված աշխատողների քանակը՝ 421 179։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 187 300 դրամ։

1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 35 873 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 85.4%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 95 679 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 22.7%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2.7 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 95 360 դրամ։

10-49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 5 033 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12.0%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 95 516 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 22.7%-ը։ 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 19.0 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 153 747 դրամ։

50-249 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 903 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 2.2%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 90 569 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 21.5%-ը։ 50-249 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 100.3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 202 800 դրամ։

250 և ավել աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 183 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0.4%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 139 415 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 33.1%-ը։ 250 և ավել աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 761.8 է, իսկ ամսական միջին աշխատավարձը՝ 263 217 դրամ։

Share