Բաժին. Տնտեսական

2019թ․-ին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 3.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ․ հունվար – դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 84,024.1 տոննա միս։ 2018թ․ ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.3%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 2.1%-ով և կազմել 12,404.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 2.2 անգամ և կազմել 2,782.9 տոննա։

Share