Բաժին. Տնտեսական

ՉԺՀ-ի ավիաընկերություններն ավելի քան 78 հազար չվերթ են չեղարկել կորոնավիրուսի բռնկման պատճառով

Չինաստանի երեք ավիափոխադրողներ հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 13-ն ընկած ժամանակաշրջանում ավելի քան 78 հազար չվերթ են չեղարկել եւ 13 մլն տոմսի վերադարձ ձեւակերպել ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով: Այդ մասին փետրվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի հսկողության եւ կառավարման կոմիտեի փոխղեկավար Ժեն Հունբինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի ավիաընկերությունները տուժել են կորոնավիրուսի ֆոնին չվերթների չեղարկման եւ տոմսերի վերադարձման պատճառով: Հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 3-ը (լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության կապակցությամբ ակտիվ ուղեւորությունների ժամանակաշրջան) ՉԺՀ-ի երեք ավիաընկերություններ վերադարձրել են 13 մլն տոմս եւ չեղարկել 78 հազար չվերթ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share