Բաժին. Տնտեսական

2019թ․-ին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 5.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ․-ին Հայաստանում արտադրվել է 22,444.2 տոննա պանիր։ 2018թ․ ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով։

Միևնույն ժամանակ, կաթի արտադրությունն աճել է 39.1%-ով և կազմել 7,304.8 հազար լիտր։ Մածունի արտադրությունն աճել է 29.3%-ով և կազմել 9,804.2 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 34.3%-ով և կազմել 6,879.4 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունն աճել է 23.9%-ով և կազմել 1,777.7 տոննա, իսկ պաղպաղականի արտադրությունն աճել է 9.1%-ով և կազմել 13,253.6 հազար լիտր։

Share