Բաժին. Տնտեսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 19/02/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.64%-ով և կազմել 53.45 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.37%-ով և կազմել 59.14 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 1612.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.88%-ով և կազմել 18.38 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.77%-ով և կազմել 996.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.03%-ով և կազմել 1712.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 5770.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 1878.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.29%-ով և կազմել 12780.00 դոլար, անագի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 16510.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 2144.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.91%-ով և կազմել 22708.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 29348.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 3386.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 9817.18 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 13789.00 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 6111.24 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 7457.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 1542.08 կետ:

Share