Բաժին. Տնտեսական

Արգիշտի Մեխակյանը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ու գյուղոլորտի հնարավորությունների մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների, գյուղատնտեսության հնարավորությունների ու հնարավոր վնասների մասին:

Տնտեսագետ-պատգամավորը նախ նկատում է՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի հասցրած վնասների մասին, քանի դեռ կորոնավիրուսը դեռ շարունակում է իր «սև գործն» անել: Վնասները գույքագրել հնարավոր կլինի միայն հետկորոնավիրուսյան շրջանում:

Այնուամենայնիվ, պատգամավորը նկատում է՝ տնտեսությունը մի շարք սոցիալ-տնտեսական նշանակության փաթեթներ է մշակել, որոնք հնարավորություն կտան հընթացս հնարավորինս մեղմել վնասները:

«Մենք գիտենք, որ այս իրավիճակում ամենալուրջ անկում գրանցած ոլորտներն են  տուրիզմը և սպասարկման ոլորտը: Մենք ամբողջությամբ լծված ենք այն գործին, որ հնարավորինս մեղմենք վնասները», – ասում է պատգամավորն ու հավելում՝ շղթայական ռեակցիայով ճգնաժամը կարող է ազդել նաև այլ ոլորտների վրա, թեև ստեղծված իրավիճակում, հատկապես պարենային անվտանգության առումով, մեծ անելիք ու կարևոր նշանակություն ունի գյուղոլորտը: Արգիշտի Մեխակյանը նաև շտապում է հանգստացնել՝ պարենային ճգնաժամի մասին խոսելը վաղ է, իսկ որոշ ապրանքների գնաճ պայմանավորում է ներմուծման խնդիրներով:

Այն, որ պետությանն ու ժողովրդին կերակրողը գյուղացին է, Մեխակյանը համաձայն է: Մեր դիտարկմանը, որ անգամ ստեղծված իրավիճակում, երբ մեր հույսը գյուղատնտեսությունն է, գյուղացին էլի կարող է նույն խնդրին բախվել, ինչ առաջ, երբ որոշ տնտեսվարողներ ներմուծում էին անգամ այն պտուղ-բանջարեղենը, որը աճեցվում է նաև Հայաստանում, երբ պարզապես կարելի է գնել գյուղացուց: Արդյոք նորից կտուժի գյուղացին. Մեխակյանը չի շտապում կանխատեսում անել, բայց հիշեցնում է՝ գյուղաջակցման նախաձեռնություններ կան, գործադիրը գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրեր ունի, նախ, կարելի է դրանցից օգտվել:

Share