Բաժին. Տնտեսական

Փաշինյան. Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3.67 մլրդ դրամ

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության ռեսուրսների 10  տոկոսից էլ պակաս է:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով թարմացվում են տվյալները: «Մի քանի օրվա բազան կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են:

Վարչապետը նշեց, որ այս օրերին կառավարությանը նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվում: «Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Share