Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1.7%-ով

2020թ.հունվար-ապրիլ ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի և բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում։

Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.20%-ով, շինարարությունը նվազել է 21.9%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 8.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 0.1%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 585,213.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 816,087.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 585,439.2 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 54,029.2 մլն ՀՀ դրամ։

Share