Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 9.1%-ով

2020թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,015.9 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 10.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 630.9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվար-ապրիլ Հայաստանն արտահանել է 692.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,323.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 9.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը կազմել է 11.5%-ով:

Share