Բաժին. Տնտեսական

Տեսչական մարմինները կայացրել են 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է  1 393  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   20 141 ստուգում,  որից միայն 681-ը՝ նշված օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Share