Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի հոկտեմբերի 24-ից 27-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հոկտեմբերի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 35.000 ՀՀ դրամ է (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հոկտեմբերի 24

18:30-20:00 – Թեմա 1. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

Դասընթացի  2-րդ օր՝ հոկտեմբերի 25

18:30-20:00 – Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Շահութահարկ – Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

Դասընթացի  3-րդ օր՝ հոկտեմբերի 26

18:30-20:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Եկամտային հարկ – Ա.Ղազարյան

Դասընթացի  4-րդ օր՝ հոկտեմբերի 27

18:30-19:15 – Թեմա 3. Ավելացված արժեքի հարկը և վճարողները – Ա. Ալոյան

19:15-20:00 – Թեմա 4. Ավելացված արժեքի հարկի արտոնությունները և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկումը – Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 5. Ավելացված արժեքի հարկի հաշվարկումը, հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը – Ա. Ալոյան

21:00-21:45 – Թեմա 6. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը – Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդողներ.

1. Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ,  ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»  ՊՈԱԿ-ի դասախոս

2. Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Սամվել Եղիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գայանե Կիլինյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գոհար Օհանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

Share