Բաժին. Ֆինանսական

Ուժը կորցրած է ճանաչվել «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ԿԲ խորհրդի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երեւան, Կենտրոն համայնք, Սայաթ Նովա պող., թիվ 25 շենք, թիվ 37 նկուղի տարածք եւ ՀՀ, ք. Երեւան, Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1 փող., 101/3 տուն հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 170 լիցենզիան (տրված` 18.07.2009թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերից բխող իրավունքների եւ պարտականությունների կատարման հետ:

«ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ եւ ֆիզիկական անձանց միջեւ կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը եւ մինչեւ պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները եւ գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական եւ արտակարգ ծախսերը հատուցելուց եւ գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share