Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ծառայությունների շուկայում ամենաակտիվը ֆինանսական կազմակերպություններն են

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են շուրջ 904,14 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 12%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները:

Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 196,39 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 20%-ով: Արդյունքում, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 21,7%:

Միևնույն ժամանակ, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունների ծավալը կազմել է 173,89 մլրդ ՀՀ դրամ: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցվել են 147,89 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ, տրանսպորտի ոլորտում՝ 122,80 մլրդ ՀՀ դրամի: Մյուս ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները չեն գերազանցել 70 մլրդ ՀՀ դրամը:

Share