Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանի ուղերձը բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ուղերձը բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 22-ն արդեն կայացած ավանդույթ է բանկային ոլորտի համար և պարտավորեցնող վերագնահատման նոր մեկնակետ:

Բանկային համակարգից սպասումները շատ են ու բազմապիսի, բայց չափազանց կարևոր է կշռադատված, նպատակային զարգացման ճանապարհից շեղումը բացառելը, քանի որ այսօր մարտահրավերներին դիմակայելու և դրանց միջոցով ամրանալու, սովորելու բացառիկ հնարավորություն ունի ողջ համակարգը:

Մեր բոլորի պրոֆեսիոնալիզմով, նոր գիտելիքները ու հմտություններ ձեռք բերելու ունակությունով է պայմանավորվելու համակարգի ապագա զարգացումն ու կայունությունը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն և ներդաշնակություն աշխատանքում և անձնական կյանքում:

Արթուր Ջավադյան

Share