Բաժին. Ֆինանսական

Բորսայական առաջին սակարկությունների արդյունքում բիթքոինի գինն աճել է 25%-ով

Անցյալ ուրբաթ Bitcoin թվային արժույթը դադարեց աճել և 18,200 դոլարից նվազեց 20%-ով՝ մինչև 13,300 դոլար, սակայն դեպքերի նման ընթացքը երկար չտևեց։

Ինչպես և հայտարարվել էր, Չիկագոյի CBOE բորսան այսօր գիշեր գործարկել է Bitcoin-ների ֆյուչրսների սակարկությունների հարթակը։ Սակարկությունների հենց սկզբից կրիպտոարժույթի փոխարժեքը սկսեց կտրուկ աճել։

GXBT (The Gemini Bitcoin Trade Price index) ինդեքսը, որը ցույց է տալիս բիթքոինի գինը կազմել է 16,522 դոլար, կնքված գործարքների ծավալը կազմել է 3,550 XBT (բիթքոին)։ Բիթքոինի հունվարյան ֆյուչրսների գինն անգամ հասել է 18,850 դոլար, այնուհետև նվազել մինչև 17,710 դոլար։ Ինչ կայանում է փետրվար և մարտ ամիսների ֆյուչրսներին, ապա դրանց առուվաճառքի ծավալները մեծ չեն եղել, սակայն գները հասել են մինչև 19,000 դոլարի։

Share