Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի հունվարի 23-ից 26-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք (2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության դրույթներ)» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի հունվարի 22-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հունվարի 23

18:30-20:00 Թեմա 1. Եկամտային հարկ – Ա. Ղազարյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 Թեմա 1. Եկամտային հարկ – Ա. Ղազարյան

Դասընթացի 2-րդ օր՝ հունվարի 24

18:30-20:00 Թեմա 2. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 Թեմա 2. Հարկային հսկողություն – Ս. Եղիկյան

Դասընթացի 3-րդ օր՝ հունվարի 25

18:30-20:00 Թեմա 3. Շահութահարկ – Գ. Օհանյան, Գ. Կիլինյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 Թեմա 3. Շահութահարկ – Գ. Օհանյան, Գ. Կիլինյան

Դասընթացի 4-րդ օր՝ հունվարի 26

18:30-20:00 Թեմա 3. Ավելացված արժեքի հարկ – Ա. Վարդանյան, Ա. Վարդումյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 Թեմա 3. Ավելացված արժեքի հարկ – Ա. Վարդանյան, Ա. Վարդումյան

Դասընթացի դասավանդողներ.

1. Արթուր Վարդանյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի պետ

2. Աստղիկ Վարդումյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի ավագ հարկային տեսուչ

3. Աստղիկ Ղազարյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Սամվել Եղիկյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գայանե Կիլինյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

6. Գոհար Օհանյան, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

Share