Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. գործարկվել է Converse Mobile ծառայությունը

Կոնվերս Բանկը ներդրել է «Converse mobile» ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝ App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով բջջային համապատասխան հավելվածը:

««Converse Mobile»-ը բանկային հաշիվների կառավարման՝ օգտագործման տեսանկյունից շատ հարմար և պարզ համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,- նշում են բանկից:

«Converse Mobile»-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային և ՃՈ տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը և այլն:

«Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարերից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: «Converse Mobile»-ից բացի, Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում «Ինտերնետ Բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմը առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,- նշում են բանկում` հիշեցնելով, որ Կոնվերս Բանկը Ինտերնետ բանկինգ ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է:

«Converse Mobile» ծառայություն ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար:

Share