Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. գործարկվել է USSD ծառայությունը

Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից:

Ծառայության համար ինտերնետ հասանելիություն չի պահանջվում:

«USSD ծառայությունը մատչելի է և դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաև օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը և հետևել հրահանգներին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:

Ծառայության համար բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ հավելյալ գանձում չի կատարվելու:

«Ներկայում Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշել են բանկում:

Share