Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/03/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.35%-ով և կազմել 65.20 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.74%-ով և կազմել 69.45 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.28%-ով և կազմել 1330.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.91%-ով և կազմել 16.55 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.39%-ով և կազմել 959.10 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 2079.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.55%-ով և կազմել 6712.50 դոլար, կապարի գինն աճել է 1.36%-ով և կազմել 2380.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 13325.00 դոլար, անագի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 20700.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 3225.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.17%-ով և կազմել 23500.00 դոլար, կոբալտի գինն աճել է 5.52%-ով և կազմել 95500.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 24682.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 2711.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 7345.29 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 12309.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 5239.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 7038.97 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 2309.36 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 1270.94 կետ:

Share