Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Աշխատանք՝ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների համար

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգը արհեստավարժ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ, նոր մտածողությամբ օժտված երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, որը կնպաստի հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը, սույն թվականի մայիսի 2-ից կազմակերպում է անվճար դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար, որոնց արդյունքներով լավագույն մասնակիցներին ՊԵԿ նախագահի կողմից կտրվի հավաստագիր և կառաջարկվի աշխատանք Պետական եկամուտների կոմիտեում:

Share