Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/04/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.00%-ով և կազմել 68.42 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.72%-ով և կազմել 74.41 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.34%-ով և կազմել 1325.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 16.63 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.79%-ով և կազմել 911.82 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.72%-ով և կազմել 2239.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 7000.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 2330.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 14150.00 դոլար, անագի գինն աճել է 0.93%-ով և կազմել 21175.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.67%-ով և կազմել 3175.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.27%-ով և կազմել 88750.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 24083.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 2639.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 7003.74 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 12422.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 5413.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 7379.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 1137.62 կետ:

Share