Ֆինանսական | 19:11 18/05/18

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ - 18/05/18

Մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 93,559,331 ԱՄՆ դոլար  483.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  92,790,744 ԱՄՆ դոլար 484.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,450,000 դոլարի առք և վաճառք 484.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,127,777 եվրո 573.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,707,765 եվրո 577.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,091,913,959 ՌԴ ռուբլի 7.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 546,648,940 ՌԴ ռուբլի 7.86 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար: 

Facebook Linkedin Twitter Google+