Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 08/06/18

Հունիսի  4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 80,065,800 ԱՄՆ դոլար  482.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  72,180,545 ԱՄՆ դոլար 483.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 17,400,000 դոլարի առք և վաճառք 483.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,070,120 եվրո 564,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 27,784,079 եվրո 568,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,133,163,441 ՌԴ ռուբլի 7.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 572,852,469 ՌԴ ռուբլի 7.84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 71.4 մլն ԱՄՆ դոլար:

Share