Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների Նախարարություն. Հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Հունիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

Վերներ Լիպակը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ և ընդգծել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև շարունակական, արդյունավետ համագործակցության կարևորությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են պարտքի կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ֆինանսական սեկտորի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության ոլորտներին ուղղված ֆինանսավորման և ներդրումային հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը և կապահովեն տնտեսական վերադարձելիություն:

Share