Բաժին. Ֆինանսական

Հայաստանի պետական պարտքն ապրիլին նվազել է

2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 867 մլն 464 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ նշված գումարից 5 մլրդ 533 մլն 906 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, իսկ 1 մլրդ 333 մլն 559 հազար ԱՄՆ դոլար՝ ներքին պարտքը:

Համեմատության համար նաև նշենք, որ 2018 թվականի մարտ ամսվա հետ համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է։ Մարտին ցուցանիշը կազմել է 6 մլրդ 887 մլն 144 հազար ԱՄՆ դոլար։

Share