Բաժին. Ֆինանսական

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն. Արգենտինան – Իսլանդիա՝ ոչ-ոքի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին խաղում Արգենտինան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց մունդիալի նորեկ Իսլանդիայի թիմի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը մեկական վտանգավոր պահերով փոխանակվեցին: Արգենտինան շարունակաբար մեծացրեծ ճնշումը մրցակցի դարպասին և խաղի 19-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն դարձավ գոլի հեղինակ` առաջ մղելով «արբիսելեստե»-ին:

«Վիկինգերը» չհանձնվեցին և արագ հակագրոհներից մեկի ժամանակ` խաղի 23-րդ րոպեին, Իսլանդիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ  Ֆինբոգասոնը: Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը Իսլանդիայի թիմի կազմում, ով գոլ խփեց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Խաղակեսի վերջնամասում Իսլանդիան ամբողջ թիմով պաշտպանվում էր, փորձում հաշվի մեջ փոփոխություն մտցնել միայն հակագրոհների շնորհիվ: «Վիկինգները» անմիջապես շրջապատում էին Մեսսին, երբ վերջինս ստանում էր գնդակը: Վիճակագրությամբ Արգենտինան գերազանցում էր մրցակցին ամեն հարցում, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում:

Հանդիպմանը տրիբունայից հետևում էր արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնան: Այս խաղում ռեկորդ սահմանեց Խավիեր Մասկերանոն, ով 144-րդ անգամ կրեց Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, ինչը ռեկորդային է «արբիսելեստեի» համար:

Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին Արգենտինան նորից տարածքային առավելություն ուներ և խաղի 62-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը չիրացրեց Լիոնել Մեսսին: Հանդիպման վերջնամասում հարավամերիկացիները շարունակ գրոհում էին, սակայն ապարդյուն: Ի վերջո Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Արգենտինայի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 21-ին` մրցելով Խորվաթիայի հետ: Իսլադիան հաջորդիվ կխաղա Նիգերիայի դեմ արդե հունիսի 22-ին:

D խմբի մյուս խաղում կմրցեն Խորվաթիան կխաղա Նիգերիայի հետ:

Share