Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 22.06.2018

Հունիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 88,058,779 ԱՄՆ դոլար  481.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  77,980,589 ԱՄՆ դոլար 482.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,600,000 դոլարի առք և վաճառք 482.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,543,766 եվրո 556.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,477,000 եվրո 560.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,506,690,584 ՌԴ ռուբլի 7.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 735,008,674 ՌԴ ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.7 մլն ԱՄՆ դոլար:

Share