Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 13․07․2018

Հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 87,680,695 ԱՄՆ դոլար  481.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  99,383,674 ԱՄՆ դոլար 482.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,500,000 դոլարի առք և վաճառք 481,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,762,093 եվրո 562.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,498,876 եվրո 566.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,639,526,239 ՌԴ ռուբլի 7.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 622,793,816 ՌԴ ռուբլի 7.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար:

Share