Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 11 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

2. «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ

3. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ

4. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

5. «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ

6. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

7. «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

8. «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

9. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ

10. «ԱՎՅԱՆ» ՍՊԸ

11. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ

Share